Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքապետարանում կրկին հիշել են մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մասին
Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկվել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հանդիպման ընթացքում»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Ներդրումային փաթեթնը ներկայացված է ՀՀ կառավարություն՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Հանրային ներդրումային կոմիտեում որոշումներ ընդունելու համար։ Առաջիկայում նաև Երևանի քաղաքապետարանը պաշտոնական շրջանառության մեջ կդնի հանրային գերակա շահի մասին որոշման նախագիծը: