Ասենք, դու ինչպե՞ս ես ստուգելու, կամ ձեր տնից ո՞վ է ստուգելու՝ հոգևորականը կուսակրո՞ն է, թե՞ ոչ. Էդգար Ղազարյան
Քաղաքական
21:08 11/06/2025
Հայաստան

Ասենք, դու ինչպե՞ս ես ստուգելու, կամ ձեր տնից ո՞վ է ստուգելու՝ հոգևորականը կուսակրո՞ն է, թե՞ ոչ. Էդգար Ղազարյան

Ինչու է Նիկոլ Փաշինյանը իր հանրահավաքային գործելաոճով արշավ սկսել հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, ինչ մեխանիզմով է պատկերացնում հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահընկեցության գործընթացը։ Ինչու է Փաշինյանը շարունակում Ադրբեջանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Փաշազադեի՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսած արշավը։

Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում  իր տեսակետը ներկայացրեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև.

•Հիմա ամբողջ ՔՊ-ով հարձակվել եք Հայ Առաքելական եկեղեցու վրա։ Ձեր կառավարության գործունեության և նախընտրական ծրագրում այդ մասին մի նախադասություն գրած է՞, թե՞ ոչ։

•Էդ խոստումներով ժողովրդի քվեն ստանում եք, դրանք շպրտում եք մի կողմ, սկսում եք Ալիևից հանձնարարություններ ստանալ և դրանք կատարել... Դուք ժողովրդի՞ կառավարությունն եք, թե՞ Ալիևի կառավարությունը։

 •ՔՊ-ի պատգամավորները հիմա իրենք են ճնշումների տակ, կոմպրոմատներ են բանացնում իրենց վրա, նյութական ազդեցության գործոններն են նաև ազդում։

•Ինչպես կարող է գործադիր իշխանությունը պահանջ ներկայացնի պատգամավորին, մեր սահմանադրությամբ հակառակն է, պատգամավորը կարող է պահանջ ներկայացնել գործադիրին։

•Էն էլ հաղորդագրությամբ են հեռացնում պաշտոնից։ Ոչ մեկը չգիտի, թե այն ինքնն է գրել թե կնիկը։ Իրենց տունն էլ, տեսնում ենք, խառը վիճակ է, կարող է կնիկը խմցրած լինի, քնցնի, հեռախոսը վերցնի, ասի՝ դիմումդ կգրես։

 •Ալեն Սիմոնյան, ուզո՞ւմ ես թուրքերի հետ ապրես՝ ինչո՞ւ ես 300 հազարը բերում կապում մեր գլխին, հեն է դու գնա Բաքու, այնտեղ 9 մլն թուրք կա։ Գնա հետներն ապրի այնպիսի խասյաթ ունեն, որ քո սրտովն է։ Կարող է խաղալիք էլ պետք չլինի։

 •Եթե լավագույն աներ ունեցող մարդու պետք է ընտրեն՝ ինձ պետք է առաջադրեն՝ իմ աները շատ լավ մարդ է, ես իրեն անկեղծորեն շատ սիրում, հարգում եմ։

•Ասում է, նրանց մեջ լինեն հոգևորականներ որոնք կուսակրոն են։ Ասենք, դու ինչպե՞ս ես ստուգելու, կամ ձեր տնից ո՞վ է ստուգելու, ինքը հոգևորակա՞ն է, թե ոչ, կուսակրո՞ն է թե ոչ։ Ո՞ր մեթոդով է ստուգվելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ասենք, դու ինչպե՞ս ես ստուգելու, կամ ձեր տնից ո՞վ է ստուգելու՝ հոգևորականը կուսակրո՞ն է, թե՞ ոչ. Էդգար Ղազարյան