Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե իշխանությունները խելք ունենան, կտեսնեն՝ ինչ է կատարվում այստեղ, կպատկերացնեն, որ այս գիծն իրենց հատել չի հաջողվելու. Մամիջանյան
«Այս իշխանություններն այնքան չկան, որպեսզի կարողանան Եկեղեցու հանդեպ կոշտ քայլեր անեն»,-«Զվարթնոց» օդանավակայանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ եթե իշխանությունները խելք ունենան, կտեսնեն՝ ինչ է կատարվում այստեղ, մոտավոր կպատկերացնեն, որ այս գիծն իրենց հատել չի հաջողվելու. «Եկեղեցին դիմացել է տարբեր փորձությունների, դարերի շարունակ ոչ մեկին չի հաջողվել զավթել, հաստատ, Փաշինյանին չի հաջողվի»։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչով բազմաթիվ քաղաքացիներ գալիս են օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով հունիսի 9-ին մեկօրյա այցով մեկնել էր ԱՄԷ։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ․
Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։
Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։