Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճամբարակում պայթյունից փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները
Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի բնակարաններից մեկում գազի պայթյունի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, կա 1 զոհ․ Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

