Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լավ եմ անում. Վարդան Ղուկասյանը՝ Լիլիթ Աղեկյանին պաշտոնի նշանակելու մասին
Վերջերս «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ արձակված Լիլիթ Աղեկյանը նշանակվել է Գյումրու քաղաքապետի խորհրդական: Լուրը հայտնում է mitk.am-ը։
«Այդ մասին ասել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը․ «Լավ եմ անում, իմ իրավունքն է՝ նշանակում եմ, հարց կա՞»:
Ղուկասյանի նախորդ պաշտոնավարումների ժամանակ Աղեկյանը եղել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղեկյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է: Ըստ ՔԿ տեղեկատվության՝ անձը խուլիգանություն, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, և նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Քննչական կոմիտեն նաև մանրամասնել է Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթները:
Ավելի ուշ Աղեկյանն ազատ էր արձակվել»: