Ավստրիայի դպրոցում 10 աշակերտի գնդակահարած երիտասարդը տարված է եղել համակարգչային «կրակոցային խաղերով»
Իրավունք
15:51 12/06/2025
Աշխարհ

Ավստրիայի դպրոցում 10 աշակերտի գնդակահարած երիտասարդը տարված է եղել համակարգչային «կրակոցային խաղերով»

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում հարձակման մեջ կասկածվող 21-ամյա երիտասարդը սիրում էր խաղալ «կրակոցային խաղեր»։ Նման տեղեկություն է հրապարակել Reuters-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

Լրատվական գործակալության համաձայն, երիտասարդը կրակոցների ժամանակ ականջակալներ է կրել։

«Նա վարել է չափազանց մեկուսացված կյանք, չի ցանկացել մասնակցել իրական աշխարհի սովորական անցուդարձին, փոխարենը նախընտրել է տեղաթոխվել վիրտուալ տարածք»,-ասել է Շտիրիայի դաշնային նահանգի քրեական հետախուզության վարչության պետ Միխայել Լոնեգերը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է հարձակվողը թիրախավորել դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։

Գրաց քաղաքում կրակոցները տեղի են ունեցել հունիսի 10-ի առավոտյան։ Տեղական դպրոցի շրջանավարտը զենքով եկել է ուսումնական հաստատություն և սկսել է կրակել։ Արդյունքում 28 երեխա վիրավորվել է, իսկ 10-ի կյանքը չի հաջողվել փրկել։ Հարձակվողն ինքը հայտնաբերվել է դպրոցի զուգարաններից մեկում՝ առանց կյանքի նշանների։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա իրեն համարել է ծաղրի զոհ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավստրիայի դպրոցում 10 աշակերտի գնդակահարած երիտասարդը տարված է եղել համակարգչային «կրակոցային խաղերով»