Արդեն 1 ժամ փաստաբանի տեսակցությունը պաշտպանյալի հետ խոչընդոտվում է․ Բաբայան
Իրավունք
20:43 12/06/2025
Հայաստան

Արդեն 1 ժամ փաստաբանի տեսակցությունը պաշտպանյալի հետ խոչընդոտվում է․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Արդեն 1 ժամ է կանգնած եմ քրեական ոստիկանության (վագրերի) գլխավոր վարչության դիմաց եւ մինչեւ հիմա շարունակվում է փաստաբանի տեսակցությունը պաշտպանյալի հետ խոչընդոտվել...

Սպասում եմ մինչեւ բարեհաճեն ու օրենքի պահանջը կատարեն»:

Ավելի վաղ Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արդեն 1 ժամ փաստաբանի տեսակցությունը պաշտպանյալի հետ խոչընդոտվում է․ Բաբայան