Զվարթնոցում գողացել են օտարերկրացի կնոջ պայուսակը
Իրավունք
17:30 12/06/2025
Հայաստան

Զվարթնոցում գողացել են օտարերկրացի կնոջ պայուսակը

Հունիսի 9-ին՝ ժամը 21.20-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված օտարերկրացի կինը հայտնել է, որ օդանավակայանի տարածքից գողացել են պայուսակը, որի մեջ դյուրակիր համակարգիչ, բջջային հեռախոս, 500 եվրո, 600 դոլար և այլ իրեր կային։

Օդանավակայանի ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Չարենցավանի բնակիչ 48-ամյա տղամարդը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զվարթնոցում գողացել են օտարերկրացի կնոջ պայուսակը