Մոսկվայում կայանալիք «Ինտերվիդենիա» մրցույթին կմասնակցի 20 երկիր, այդ թվում ԱՄՆ-ն ու Չինաստանը
Մշակույթ
11:21 12/06/2025
Աշխարհ

Մոսկվայում կայանալիք «Ինտերվիդենիա» մրցույթին կմասնակցի 20 երկիր, այդ թվում ԱՄՆ-ն ու Չինաստանը

«Ինտերվիդենիա » միջազգային երգի մրցույթին կմասնակցի 20 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք դուրս կգան ռուսական բեմ։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով կազմակերպիչներին։ Այլ երկրների շարքում երաժշտական ​​նախագծին իրենց մասնակցությունը հաստատել են Ադրբեջանը, Բելառուսը, Վենեսուելան, Վիետնամը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Կատարը, Չինաստանը, Կոլումբիան, Կուբան, Ղրղզստանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Սերբիան, ԱՄՆ-ն, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Հարավային Աֆրիկան։

«Ինտերվիդենիա» մրցույթը կկայանա սեպտեմբերի 20-ին Մոսկվայում։

Արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանը նախաձեռնություններ է ներկայացնում եվրասիական կինոյի և երգի մրցույթներ անցկացնելու համար՝ որպես «այլընտրանք գաղափարական և կողմնակալ արևմտյան «Օսկար» և «Եվրատեսիլ» մրցանակաբաշխություններին»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder