«Ժողովուրդ». Հակոբ Սիմիդյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն անշարժ գույք չի հայտարարագրել
Օրվա մամուլ
08:19 12/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Հակոբ Սիմիդյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն անշարժ գույք չի հայտարարագրել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելի Հակոբ Սիմիդյանը, որը, դեռ վաղուց տարածված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանին 2008 թվականին թաքցրել էր սեփական տանը, հեղափոխությունից հետո պաշտոնի զգալի առաջխաղացում է արձանագրել։ Սիմիդյանի յուրաքանչյուր հաստիք և պաշտոն մշտապես եղել է Փաշինյանի կողքին կանգնելով՝ սկսած «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ լինելուց մինչև շրջակա միջավայրի նա- խարար։

Հավելենք, որ հիշյալ ՍՊԸ-ն, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչն է։ 2013-ին «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրենն է եղել։ 2018-ին, երբ Հայաստանում արդեն քաղաքական իշխանություն էր փոխվել, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ն է տնօրինել, նույն տարում տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ նշանակվել։

Սիմիդյանը սպորտին էլ է առնչվել՝ 2020-ին հասարակական հիմունքներով ՀՖՖ նախագահի խորհրդական նշանակվելով։ ԱԺ 7-րդ գումարման ժամանակ ստանձնել է «Իմ քայլը» իշխանական խմբակցության քարտուղարի լիազորությունները։ Հետպատերազմյան՝ 8-րդ գումարման խորհրդարանում ման- դատ չի ստացել։ 2021-ի օգոստոսին նորից գործադիր է գործուղվել, սկզբից վարչապետի խորհրդականի պաշտոնում էր, այժմ՝ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում։ Հակոբ Սիմիդյանը ո՛չ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն է անշարժ գույք հայտարարագրել, ո՛չ էլ 2019 թվականի տարեկան հայտարարագրում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Հակոբ Սիմիդյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն անշարժ գույք չի հայտարարագրել