«Տաշիր պիցցա»-ի երկու աղցանում վտանգավոր մանէներ են գտել
Առողջություն
08:27 12/06/2025
Հայաստան

«Տաշիր պիցցա»-ի երկու աղցանում վտանգավոր մանէներ են գտել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ- ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Էրեբունի փ․ 17/1), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Տեսչական մարմնից հայտնում են, որ ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ և «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տվյալ աղցանների արտադրությունը կասեցվել է։

Տեղեկանք․ ստուգումն իրականացվում է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա բոլոր 36 մասնաճյուղերում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Տաշիր պիցցա»-ի երկու աղցանում վտանգավոր մանէներ են գտել