Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղրղզստանում իրականացվում է «անօրինական 2025» ("Нелегал - 2025") հատուկ գործողությունը։
Այդ երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտողները տեղափոխվել են համապատասխան զտման կենտրոն և հանձնվել Ղրղզստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ծայրահեղականության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ծառայության աշխատակիցներին։
Տեղակալան ԶԼՄ-ները, վկայակոկոչելով իրավապահ մարմիններին, գրում են, որ Բանգլադեշից, Պակիստանից և Հնդկաստանից հսկայական թվով աշխատողներ են բերվում այդ երկիր անօրինական սխեմաների միջոցով։ Նրանք հիմնականում աշխատում են ստորգետնյա կարի արհեստանոցներում։
Ազգային անվտանգության պետական կոմիտեն տարածել է ձերբակալված անօրինական ներգաղթյալների առաջին լուսանկարները։
Միգրացիոն օրենքների խախտմամբ երկրում գտնվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հնարավորություն ունեին օրինականացնել իրենց կարգավիճակը մինչև 2025 թվականի հունիսի 10-ը: Մինչ օրս օտարերկրյա քաղաքացիների կողմից ներկայացվել է կարգավիճակի օրինականացման ավելի քան 3000 դիմում:


