Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ՝ հունիսի 11-ին, ժամը 22:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 46 խումբը կլինիկական մահ ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի:
Հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարոթյան ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 12-ամյա Գոռ Ա.-ն է, ով տեղափոխվել է «կլինիկական մահ» ախտորոշմամբ և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում էլ գրանցվել է նրա կենսաբանական մահը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։