Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե կոռուպցիոն սողանքները չեք փակել 24 մլն դրամի փոխարեն՝ մարդիկ կգնան սև շուկայում բանակից կազատեն 20, 15 մլն դրամով. Տիգրան Աբրահամյան
«Եթե ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն նման եզրակացություն է տվել, որ հնարավոր է մեկ ամսում մասնագիտացում որևէ մարդու տրամադրել, ապա ես խիստ կասկածում եմ և հիմնավոր չեմ համարում»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ քննադատելով 24 մլն դրամի դիմաց 1 ամիս ծառայելու և ռազմական մասնագիտություն ստանալու օրենսդրական փոփոխությունը։
Նա հիշեցրեց, որ այսօր էլ զինված ուժերում նախնական պատրաստություն կա, որն անցնում են նորակոչիկները, այն վեցամսյա պլան է, որը հնարավոր է խտացնել դարձնել 3-4 ամիս, բայց մեկ ամիս չի կարող լինել։
«Մեկ ամսում մարդուն ռազմական մասնագիտացում տալ՝ հրաձգից մինչև հրետանավոր, կամ մեկ այլ, պարզապես հնարավոր չէ»,-ասաց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ նախագծում բերված օրինակները համադրելի չեն Հայաստանի հետ։
«Այլ երկրների օրինակները, որոնք ներկայացված են օրինագծում, իրենց հիմքային առումով Հայաստանի հետ որևէ ձևով համեմատելի չեն։ Օրինակ՝ գրավչության տեսանկյունից երբ դուք բերում եք Թուրքիայի օրինակը։ Կարծում եմ, որ ակնհայտորեն չի կարող համեմատելի լինել 70-80 մլն բնակչությամբ Թուրքիան իր կառուցվածքով և Հայաստանի Հանրապետությունն իր ժողովրդագրական վիճակով, առկա սպառնալիքներով և տնտեսական հնարավորություններով։ Այդ համեմատությունը հիմքային առամով հնարավորություն չի տալիս վերլուծության դաշտ տեղափոխել»,-ասաց Տիգրան Աբրահամյանը և հավելեց.
«Մեծ առումով կոռուպցիոն ռիսկերի և սողանցքների փակման մասին որևէ բան չասվեց, մի քանի դետալ ասվեց հիվանդությունների ցանկի հետ կապված, ես ինքս համարում եմ, որ այդ հիվանդությունների ցանկը վերանայման կարիք ունի և կան հիվանդության տեսակներ, որը կարելի է վերլուծության ենթարկել զինված ուժեր այդ քաղաքացիների ներգրավվածությունն ապահովելու ահմար
Հիմնական կոռուպցիոն համակարգը կամ սխեմաները, որոնք գործում են, առողջապահական համակարգը՝ կլինի զինկոմիսարիատները կամ մեկ այլ մասը, փաստացի մենք այնտեղ որևէ բան չենք փակում»։
Տիգրան Աբրահամայնը նկատեց, որ օրինագծի հեղինակն ասում է, թե 24 մլն սահմանելով մարդիկ չեն գնա կոռուպցիոն սխեմայով և կգան բյուջե կմուծեն։
«Եթե կոռուպցիոն սողանքները չեք փակել, դուք սահմանել եք 24 մլն, մարդիկ այն կանեն 20 մլն դրամով, 15 միլիոնով՝ իմանալով, որ դրանով իրենց զավակներին ազատելու են պահեստազորում գտնվելուց և հետագայում ռազմական գործողություններին մասնակցելուց։ Չեք կարծում, որ այս խնդիրը չլուծելով՝ ավելի մեծ թվով խնդիր եք ստեղծելու սև շուկայում և սև շուկայով անցնող մարդկան թվի կտրուկ ավելացու հնարավորություն եք ստեղծելու»,- հայտարարեց Աբրահամյանը։