Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Փաշինյանը պատրաստվում է Կաթողիկոսի զավակ ունենալու հարցը բարձրաձայնել նաև ԱԺ ամբիոնից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հունիսի 17-ից մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանը թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները պատրաստվում են նստաշրջանի վերջին նիստին, որի օրակարգը շատ խիտ է լինելու: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է ԱԺ ամբիոնից ներկայացնի 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որն առաջինը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը, ապա՝ Կառավարության մյուս անդամները. այնուհետև վարչապետը պետք է խոսի եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանը պատրաստվում է Կաթողիկոսի զավակ ունենալու հարցը բարձրաձայնել նաև ԱԺ ամբիոնից: Այս ամենից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է ներկայացնի իր միջնորդությունը՝ երկու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ հունիսի 9-ին տեղեկացրել էինք, որ գլխավոր դատախազն ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն էր տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Երկուսն էլ մեղադրվում են Սևանա լճի ափին առանձնատուն կառուցելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։