Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանը կգտնի իր համար լավագույն տարբերակը, մենք ի՞նչ պետք է անենք, այնքան էլ պարզ չէ. Արմեն Մինասյան
Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է.
«Իսրայելն ամեն կերպ փորձում է ԱՄՆ-ին ներգրավել Իրանի ռեժիմը ֆիզիկապես տապալելու պրոցեսի մեջ: ԱՄՆ-ն այդքան էլ հակված չէ դրան, բանակցում է ու նշաններ կան, որ կարող է գործարքի գնալ»։
Սա բնականաբար Թել Ավիվի սրտով չէ, ու այս զանգվածային հարձակմամբ փորձում է կանխել դա: Սա մեծ հաշվով պրովոկացիա էր. եթե Իրանը փորձի հակահարված տալ, սա կնշանակի գործարքի չեղարկում: Եթե նախընտրի գործարքը, ապա կսահմանափակվի սիմվոլիկ սալյուտներով:
Իրանը բազմահազարամյա փորձություններով է անցել, կգտնի իր համար լավագույն տարբերակը ( անշուշտ` խորհրդակցելով Չինաստանի ու Ռուսաստանի հետ): Մենք ի՞նչ պետք էանենք, այնքան էլ պարզ չէ»: