Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարցրեք այս «տաղանդավոր» առողջապահական կազմակերպչին, հիմա կա՞ ճառագայթային վնասվածքների ախտորոշման և բուժման բաժանմունքի կարիք. Անուշ Պողոսյան
«Այրվածքաբանության ազգային կենտրոնում գործող ճառայթային վնասվածքների ախտորոշման և բուժման բաժանմունքը,որը միակն էր Հայաստանի Հանրապետությունում և համարվում էր միակ գիտահետազոտական կենտրոնը ամբուղջ տարածաշրջանում ` փակվեց մի առողջապահության նախարարի տեղակալի ձեռքով , որը այսօր ընդամենը COVID-ի չարաշահումների գործով մեղադրյալ է»,-հիշեցնում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա նշում է, որ բաժանմունքում ուժվում էին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ժամանակ հաշմանդամ դարձած հիվանդները, ռենտգեն ճառագայթային վնասվածքներ ստացածները, ինրպես նաև այն համարվում էր կարևորագույն ռազմավարական բաժանմունք՝ հաշվի առնելուվ Հայաստանում ՀԱԷԿ-ի առկայությունը։
«Այս բաժանմունքը փակվել է 2020 թվականին, կրկնում եմ՝ 2020 թվականին։ Այսօր մամուլում կան տեղեկություններ, որ Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածություն է հայտնաբերվել:
Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ Իրանը Հայաստանից հեռու է ուղիղ գծով 85 կմ, այսինքն Հայաստանը այլևս գտնվում է թիրախում։
Հ․Գ․ Հարցրեք այս «տաղանդավոր» առողջապահական կազմակերպչին, հիմա կա՞ ճառայթային վնասվածքների ախտորոշման և բուժման բաժանմունքի կարիքը»,-գրում է Ա. Պողոսյանը։
Նշենք, որ «Կոմերսանտը» գրել էր՝ Իսրայելի կողմից Նաթանզի միջուկային օբյեկտում իսրայելական հարվածներից հետո ռադիոակտիվ և քիմիական աղտոտվածություն է հայտնաբերվել։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը և Իրանի իշխանությունները հաստատում են աղտոտվածության փաստը, սակայն համաձայն չեն դրա բնույթի վերաբերյալ։
Նաթանզի կայանը ներառում է հիմնական և փորձնական կայանները։ Փորձարարական գործարանի վերգետնյա մասը, որտեղ Իրանը արտադրում էր մինչև 60% U-235 հարստացված ուրան, ոչնչացվել է։