Իսկ գիտե՞ք, թե ինչ է արել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունն այսօրվա ընթացքում. Գեղամյան
Քաղաքական
22:15 14/06/2025
Հայաստան

Իսկ գիտե՞ք, թե ինչ է արել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունն այսօրվա ընթացքում. Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ներկայացնում է, թե ինչ են արել հարևան երկրների ղեկավարները՝ կապված Իրան-Իսրայել պատերազմի հետ։

Ահա մի քանի գլխադիր նորություն.

- Էրդողանը զանգահարել է Ալիևին. քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

- Նախագահ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգային հարցերով նիստ

- Էրդողանն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

- Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը

- ՌԴ և Իրանի արտգործնախարարները քննարկել են Իրան-Իսրայել հակամարտությունը

- Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել


Էս բոլորը՝ վերջին մի քանի ժամերի ընթացքում։

Իսկ գիտե՞ք, թե ինչ է արել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունը օրվա ընթացքում։
Ահա լրատվական վերնագիրը՝

«Փաշինյանի գլխավորությամբ Աղվերանում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ»։

Ինչպես ասում են՝ վարագույր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսկ գիտե՞ք, թե ինչ է արել Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունն այսօրվա ընթացքում. Գեղամյան