«Հրապարակ». Հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները
Օրվա մամուլ
08:30 14/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարդենիսի  շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկը պատմեց, որ հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները, որտեղ սահման պահող տղաներն աղոթում են։ Մենք հետաքրքրվեցինք և պարզեցինք, որ ՊՆ-ն դեռևս տարեսկզբին է հրահանգել մարտական դիրքերից հեռացնել հոգևոր անկյունները, պարզապես վերջին շրջանում ավելի խստացրել են և անցել գործուն քայլերի։

Պաշտպանական գերատեսչությունից, բնականաբար, չհաստատեցին տեղեկությունը. «Չի համապատասխանում իրականությանը»։ Ի դեպ, ավելի վաղ էլ գրել էինք, որ կառավարությունը շրջաբերական է իջեցրել ՏԻՄ-երին` միջպետական ճանապարհներից խաչերը հեռացնելու մասին: Այս լուրն էլ էին սկզբում հերքում։ Ակնհայտ է, որ իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը միայն հոգևորականների կուսակրոնության խախտմամբ և կաթողիկոսին հեռացնելու տեսլականով չէ պայմանավորված, այլ առավել խորքային պատճառներ կան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները