Ի՞նչ է խոանալ պոլիպը
Առողջություն
19:38 14/06/2025
Հայաստան

Ի՞նչ է խոանալ պոլիպը

Խոանալ պոլիպը հազվադեպ հանդիպող բարորակ գոյացություն է, որը հիմնականում տեղակայվում է քթի խոռոչի և քիթըմպանի սահմանում:

«Արմենիա» ԲԿ-ից մանրամասնում են, որ հիմնական կլինիկական նշաններից են միակողմանի քթային դժվարաշնչությունը, քթից արտադրությունը, ռնգախոսությունը, խռռացնելը, կլման ակտի դժվարացումը, քրոնիկ հիպօքսիան:

Բուժումը մեծ մասամբ վիրահատական է։

Մինչ օրս պարզ չէ, թե որն է խոանալ պոլիպի առաջացման պատճառը, սակայն դեր են խաղում ժառանգական գործոնը, ալերգիկ հիվանդությունները և այլն։

Ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ բուժումն ուշացնելու դեպքում։

Պոլիպը հիմնականում ալերգիկ մարդկանց մոտ է արտահայտվում և ավելի բարձր տարիքում: Եթե այն ժամանակին չախտորոշվի և չհեռացվի, կարող է հանգեցնել եվստախիտի, ձայնհաղորդող տիպի ծանրալսության, սինուսիտների: Բարձր տարիքում արդեն նրան զուգորդում է նաև բրոնխեալ ասթման:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ է խոանալ պոլիպը