Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր
Իրավունք
09:24 15/06/2025
Հայաստան

Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր

Հունիսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

«Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության պետը, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Տեղում «Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում հայտնաբերվել են 4 կրակված և 1 չկրակրված պարկուճներ, արնանման հետքեր և «Opel» մակնիշի կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես առկա է կրակոցի հետք։Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվում, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները ու քննիչները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները  ու ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքրեագետը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր