Հայաստանից 17 հոգի մնացել են Բեթղեհեմում. ինչ է պատմում խմբի անդամ Մարթա Պալոյանը
Հասարակություն
17:55 16/06/2025
Հայաստան

Հայաստանից 17 հոգի մնացել են Բեթղեհեմում. ինչ է պատմում խմբի անդամ Մարթա Պալոյանը

Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացիներ այս պահին գտնվում են Բեթղեհեմում։ Նրանք, որպես տուրիստ, Բեղթեհեմ են մեկնել հունիսի 10-ին, վերադարձը նախատեսված էր հունիսի 17-ին։ Սակայն Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով նրանց՝ Հայաստանը վերադարձը հնարավոր չի կազմակերպել։

«Մենք այժմ գտնվում են Բեթղեհեմում։ Այստեղ համեմատաբար անվտանգ է, քանի որ Պաղեստինի տարածքներն են, այստեղ ռմբակոծություններ չեն լինում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բեթղեհեմում գտնվող 17 քաղաքացիներից Մարթա Պալոյանը։

Նա նշեց, որ իրենք Բեղթեհեմից դուրս գալու ու Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեն, քանի որ շուրջը ռմբակոծություններ են։

«Մեր տուրիստական կազմակերպությունը զբաղվում է մեր վերադարձի հարցով, արդեն դիմել է դեսպանատուն, արտաքին գործերի նախարարություն, ինչ-որ միջոցներ են ձեռնարկում անվտանգ սահմանն անցկացնելու և Հորդանանով կամ Եգիպտոսով Հայաստան վերադարձնելու համար։

Իրենք պետք է հասկանան, թե որ ճանապարհով է ավելի անվտանգ։

Ինչքան կտևի այդ ամենը, չենք կարող ասել, դեսպանատունն էլ չի կարող պատասխանել։ Բավականին երկար ճանապարհ պետք է անցնենք, վտանգավոր է»,- ասաց Մարթան՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվում է իրենց անվտանգ վերադարձի համար։

Նա նշեց, որ Բեթղեհեմում միայն իրենց 17 հոգանոց խումբն է, Հայաստանից այլ խմբեր չկան։

«Գտնվում ենք նորմալ հյուրանոցում, ամեն ինչով ապահովված ենք, պատրաստակամ են մեզ օգնել այնքան, ինչքան կգտնվենք այստեղ։ Այստեղի բնակիչների կողմից էլ շատ լավ վերաբերմունքի ենք արժանանում»,- ասաց Մ. Պալոյանը։ 

Լուսանկարները՝ Մարթա Պալոյանի ֆեյսբուքյան էջից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանից 17 հոգի մնացել են Բեթղեհեմում. ինչ է պատմում խմբի անդամ Մարթա Պալոյանը