Կոտայքում սրճեփ սարքերը կոտրած գողին գտել են
Իրավունք
15:50 17/06/2025
Հայաստան

Կոտայքում սրճեփ սարքերը կոտրած գողին գտել են

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում մայիսի 30-ի առավոտյան ստացվել է  նույնաբովանդակ երեք ահազանգ: Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի Երիտասարդական ու Վազգեն Վեհափառի փողոցներում, ինչպես նաև Արզնիում կոտրել էին սրճեփ երեք սարքի երկաթյա դռներն ու գողացել համապատասխանաբար` 50, 220 և 50 հազար դրամ:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են են, որ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որ գողությունները հնարավոր է կատարած լինի հաշվառման հասցե չունեցող 47-ամյա մի տղամարդ:

Հունիսի 12-ին նա հայտնաբերվել է Արգավանդ-Փարաքար ճանապարհին, ձերբակալվեց, տեղափոխվեց բաժին, որտեղ էլ խոստովանել է արարքը: Նշված երեք դեպքով նրան ներկայացվել է մեղադրանք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոտայքում սրճեփ սարքերը կոտրած գողին գտել են