Մենք որևէ խնդիր չունենք հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից. Մարտին Գալստյանը՝ իրանաիսրայելական հակամարտության ազդեցության մասին
Տնտեսություն
16:53 17/06/2025
Հայաստան

Մենք որևէ խնդիր չունենք հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից. Մարտին Գալստյանը՝ իրանաիսրայելական հակամարտության ազդեցության մասին

«Մենք 1.75 %-ով բարձրացրել են հակացիկլիկ բուֆերները և այս տարի մայիսից դրանք ուժի մեջ են մտել, այն մոտ 150 մլրդը գերազանցող հավելյալ կապիտալ է»-հրավիրված ասուլիսում ՀՀ-ի ֆինանսական համակարգի վրա  Իրան-Իսրայել հակամարտության ազդեցության մեղմման քայլերը ներկայացնելիս՝ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նաև ներկայացրեց խորհրդի որոշումը, ըստ որի, անփոփոխ են թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%։

Տեղեկացնելով, որ ամենժամյա ռեժիմով տեղեկություններ են ստանում Իրան-Իսրայել դիմակայությունից՝ ԿԲ նախագահն ասաց. «Այս փուլում մենք որևէ խնդիր չունենք հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից»։

Գալստյանը նշեց, որ իրանում հնարավոր զարգացումների սցենարներն հաշվի են առնվել տնտեսական ակտիվության կանխատեսումների ժամանակ։

«Եթե տեղի ունենա մի իրավիճակ, որ պատերազմն անցնի ավելի ակտիվ, խորքային փուլի կամ հակամարտությունը երկարի, ապա ընդհանուր տարածաշրջանը դառնում է ավելի ռիսկային,  այդտեղ խնդիր ենք ունենալու ապրանքների առաջարկի արժեշղթաների խաթարման հետ, այն կարող է ազդեցություն ունենալ արտաքին պահանջարկի վրա, տուրիստական հոսքերի տեսնակյունից, կարող է նաև ազդեցություն ունենալ ռիսկի հավելավճարի տեսանկյունից»,-ասաց Գալստյանը։

 ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ Բ տիպի ռիսկերի դեպքում տնտեսությունը կարող է թուլանալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք որևէ խնդիր չունենք հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից. Մարտին Գալստյանը՝ իրանաիսրայելական հակամարտության ազդեցության մասին