Թուրքիայի հետ տարբեր մակարդակով շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում. Ռուբեն Ռուբինյան
Քաղաքական
14:18 17/06/2025
Հայաստան

Թուրքիայի հետ տարբեր մակարդակով շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում. Ռուբեն Ռուբինյան

«Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի այցը Թուրքիա Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում է»,- ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցի  Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշեց, որ ոչ միայն ինքն է շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակով, տարբեր նախարարների մակարդակով շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում։

Հիշեցնենք, որ Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանի և Բերրիս Էքինջի հետ:

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հարցին՝ Փաշինյան-Էրդողան հանդիպում նախատեսվա՞ծ է, ՌՌուբինյաննա սաց. «Երբ որ վարչապետի այց է պլանավորվում, տեղի ունենում, պատշաճ ժամկետում այդ մասին կառավարությունը  տեղեկացնում է»։

Ինչ վերաբերում է իր և իր թուրք  գործընկերոջ հանդիպմանը, Ռուբինյանն ասաց. «Այս պահին հանդիպման հաստատածա ժամկետ չկա։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայի հետ տարբեր մակարդակով շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում. Ռուբեն Ռուբինյան