Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սամվել Կարապետյանի տան դիմաց իրավիճակը լարվեց, պարեկը մեքենայի միջից ոտքով հարվածեց քաղաքացուն
Իրավիճակը լարվեց Սամվել Կարապետյանի տան դիմաց։ Առանձնատան դիմաց անսարքության պատճառով կանգնած էր բեռնատար մեքենան։
Պարեկները փորձում էին դուրս բելեր բեռնատարը, պարեկներից մեկը նստեց բեռնատարի վարորդի կողքին և ոտքով հարվածեց բեռնատարի դուռը բացել ցանկացող քաղաքացիներց մեկին։
«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը բարձրաձայն պարեկներին հորդորում էր չհարձակվել վարորդի վրա և ոտքով չհարվածել քաղաքացիներին։
Քաղաքացուն ոտքով հարվածած պարեկը ժպտալով ժխտեց իր արարքը
Դրանից հետո Կարեն կարապետյանը դուրս եկավ առանձնատան բակ և հայտարարեց. «Մենք ընդամենը պաշտպանում ենք մեր ինքնությունը, եթե եկեղեցու նկատմամբ դրական վերաբերմունք ես հայտնում, իրենց պատկերացմամբ դա հանցագործություն է, դե ուրեմը մենք հանցագործ ենք, այստեղ կանգնած ենք, եկեք վերցրեք։ Ես ասացի այն, ինչ ուզում էի ասել, մնացածը, ինպես մեծերից մեկն է ասել, հաջորդ դասին»։