Փաշինյանը չի հանգստանում. «Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»
Քաղաքական
21:28 17/06/2025
Հայաստան

Փաշինյանը չի հանգստանում. «Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»

Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ Սամվել Կարապետյանի տուն գնացած իրավապահները, ամենայն հավանականությամբ,  Փաշինյանին մանրամասն զեկուցում են այնտեղ կատարվողի մասին։

«Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»-րոպեներ առաջ նման գրառում կատարեց Փաշինյանը։

Նա ավելի վաղ խոստովանել էր, որ իրավապահները Սամվել Կարապետյանի տուն են գնացել իր միջամտությամբ։ Պատճառը Կարապետյանի այսօրվա հայտարարությունն է։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-հայտարարել էր հայտնի գործարարը։



 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը չի հանգստանում. «Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»