Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չինական խոշորագույն ավտոարտադրողներից մեկի` CHANGAN-ի մուտքը հայաստանյան ավտոշուկա բացառիկ իրադարձություն էր։ ABC Motors Group-ի նոր ավտոսրահը բացվեց հունիսի 12-ին՝ Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյան ավանի վերջնամասում՝ Գևորգ Չաուշի փողոցի 1-ին նրբանցքի 3 հասցեում։
Ընկերության մուտքը Հայաստան, ըստ էության, նոր էջ է բացում ոչ միայն հայկական ավտոմոբիլային շուկայի պատմության զարգացման, այլև հայ-չինական առևտրային հարաբերությունների համար։ Сhangan-ը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է ABC Motors Group-ը, որը հայտնի է հայ սպառողին 2023 թվականից։ Պաշտոնական դիստրիբյուտորն է ՍԻԱՐ Ավտո ընկերությունը։

Կարմիր ժապավենը կտրեցին ABC Motors Group-ի համահիմնադիրներ Վահագն Նազարյանը, Աշոտ Կարապետյանը, Կարեն Համբարձումյանը և CHANGAN ընկերության Եվրասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Վիկտոր Սանը։
Բացմանը ներկա էին կառավարության անդամներ, Հայաստանում Չինաստանի դեսպանատան և СHANGAN ընկերության ներկայացուցիչներ, Պռոշյան համայնքի ղեկավարը, գործարարներ և պարզապես ավտոսիրողներ։ Հյուրերին ողջունեցին հայ-չինական դպրոցի սաները՝ երաժշտական կատարումներով։
Պատմություն
СHANGAN ընկերության Եվրասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Վիկտոր Սանը, ներկայացնելով չինական հսկայի երկարամյա պատմությունը, նշեց, որ այն Չինաստանի 4 խոշորագույն ու առաջատար ավտոբրենդներից է։ Ընկերության պատմությունը սկիզբ է առնում հեռավոր 1862թ.-ից՝ Շանհայում: Ընկերությունն այսօր ունի 180 լաբորատորիա և 18 000-ից ավելի աշխատակիցներից բաղկացած տեխնիկական հետազոտման և զարգացման թիմ՝ շուրջ 31 երկրից։ Այն առաջին մարդատար ավտոմեքենաներ արտադրողն է Չինաստանում, 1983թվականին թողարկել է առաջին մինիվենը։ Իր երկարամյա գործունեության ընթացքում համատեղ ձեռնարկություններ է ստեղծել համաշխարհային այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Mazda-ն, Suzuki-ն և Ford-ը։

Համագործակցություն և առաջարկ
ABC Motors-ի և СHANGAN-ի համագործակցությունը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերին, երբ չինական ավտոարտադրողը որոշել է մուտք գործել ԱՊՀ տարածաշրջանի երկրներ։ ՍԻԱՐ Ավտո ընկերությունն իր մարկետինգային ծրագրով հաղթող է ճանաչվել՝ ստանալով պաշտոնական ներկայացուցիչ դառնալու բացառիկ հնարավորությունը։
ABC Motors-ում համոզված են՝ CHANGAN-ը նոր խոսք ու մշակույթ կբերի հայաստանյան շուկայում և կդառնա վարորդների հուսալի ընկերը։
Բրենդը Հայաստանում ներկայանում է ոչ միայն ամբողջությամբ էլեկտրական, այլև հիբրիդային տարբերակներով, ինչը համապատասխանում է հայ սպառողների կարիքներին։ Պաշտոնական ավտոսրահն առաջարկում է քրոսովերներ և սեդաններ, որոնք հուսալի են և հասանելի տարբեր գնային սեգմենտներում:

Ավտոսրահը քմահաճ գնորդի համար ունի էկոնոմ դասից մինչև պրեմիում դասի հարմարավետ առաջարկներ։ Մեքենաների գները սկսվում են 7 մլն 800 000 դրամից մինչև 24մլն դրամ։
ABC Motors Group-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Վահագն Նազարյանը, խոսելով սրահի առաջարկի մասին, առանձնացրեց CHANGAN Nevo և CHANGAN DEEPAL բրենդները, որոնք նորարարական լուծում են էլեկտրամոբիլների շուկայում։ Այս բրենդների առանձնահատկություններից մեկն այն է, որ մեքենաներն ապահովված են թե՛ էլեկտրական շարժիչով, թե՛ բենզինային գեներատորով։
Վահագն Նազարյանի խոսքով՝ Էլեկտրամոբիլների տարածումը Հայաստանում նպաստում է երկրի էներգետիկ անվտանգության անկախությանը և տեխնոլոգիական զարգացմանը:
«Հայաստանը չունի նավթ ու գազ, մինչդեռ մեր նման էլեկտրականություն արտադրող երկրի համար էլեկտրական մեքենաները ստրատեգիական կարևոր բաղադրիչ են։ Բացի այդ, Հայաստանն իր փոքր չափերով հարմար է էլեկտրական մեքենաների համար։ Երևանից, օրինակ, ամենահեռու կետը՝ Մեղրին 350 կմ է, իսկ սովորական էլեկտրամոբիլը մեկ լիցքավորմամբ անցնում է ավելի քան 400 կմ, ինչը վարորդի համար բավական հարմարավետ է»։
Համահիմնադիր Աշոտ Կարապետյանն էլ հիշեց Արցախյան բլոկադան, երբ արդյունավետ ծառայեցին միայն էլեկտրական մեքենաները։ Նա համոզված է՝ CHANGAN-ն իր ուրույն տեղը կգրավի Հայաստանում էլեկտրական շարժունակության ոլորտում։

Հատուկ առաջարկներ և հետվաճառքային սպասարկում
Այն, որ CHANGAN-ը պարզապես ավտոմեքենաների ապրանքանիշ չէ, այլ ապագային ուղղված, նորարարական տեխնոլոգիական առաջընթացի խորհրդանիշ, կարելի է համոզվել հենց ցուցասրահում։ Բոլոր մեքենաներն արտադրվում են Հայաստանի պատվերով, սրահում ներկայացված մոդելները 2025 թվականի արտադրության են։

ABC Motors Group-ի մարքետինգի տնօրեն Արուսյակ Հակոբյանը նշեց՝ «Քանի որ մենք հանդիսանում ենք բրենդի պաշտոնական ներկրողը, մեր հաճախորդների համար ապահովում ենք որակյալ հետվաճառքային սպասարկում, ինչպես նաև տրամադրում պաշտոնական երաշխիք 5 տարի ժամկետով կամ 150 000 կմ-ի համար։ Սրահում մեր հաճախորդները կարող են փորձարկել մեքենաները թեստ-դրայվի միջոցով, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն։»։
CHANGAN ավտոսրահը և սերվիս կենտրոնը հագեցած են մեքենաների ընտրության, սպասարկման և վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Հավաստագրված մասնագետների թիմը պատրաստ է յուրաքանչյուր հաճախորդի տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, անհատական մոտեցումն այստեղ ապահովված է։
Շտապե՛ք ծանոթանալ CHANGAN ապրանքանիշի էլեկտրամոբիլներին, քանի որ մինչև հունիսի 30-ը ողջ տեսականու համար կգործեն մեծ զեղչեր՝ մինչև 500 000 դրամի սահմանում։