Ալեն Սիմոնյանը Փաշինյանից ազատվելու նվազագույն արժեքը բարձրաձայնեց
Քաղաքական
14:26 18/06/2025
Հայաստան

Ալեն Սիմոնյանը Փաշինյանից ազատվելու նվազագույն արժեքը բարձրաձայնեց

«Նիկոլ Փաշինյանի բառապաշարի, Նիկոլ Փաշինյանի լառաչության, անհավասարակշիռ  պահվածքի հետ մեզնից որևէ մեկը չի կարող մրցել։ Մենք այդտեղ  պարտվում ենք»,- ԱԺ նիստի ժամանակ ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա շարունակեց. «Եթե կարծում եք, որ մենք պարտվում ենք, դուք շահում եք,  չարաչար սխալվում եք։ Մի բան եմ ուզում հարցնել՝ չե՞ք ամաչում, դուք ամոթ ունե՞ք, թե՞ չունեք։ Խնդրում եմ՝ այդ հարցերին պատասխանել։ Գիտակցում եք՝ ո՞վ եք, ի՞նչ պաշտոն եք զբաղեցնում։ Ես երկու հարցի պատասխանն էլ գիտեմ։

Դուք  չունեք ամոթ, դուք չեք գիտակցում ձեր տեղը։ Դուք չեք գիտակցում, որ հիմա զբաղեցնում եք երկրի վարչապետի պաշտոնը։ Գիտեք՝ ես ինչո՞ւ եմ այդպես համոզված։ Որովհետև երբ որ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, դուք լինելով երկրի վարչապետ, ստանձնել եք  երկրի գլխավոր գինեկոլոգի և ուրոլոգի  ֆունկցիաները, ու երբ Հայաստանը հինգ պակաս է պատերազմից, երկրի թիվ մեկը հարցը դուք դարձրել եք սրա-նրա կուսությունը ստուգելը։

Սրանից լավ ապացույց, որ դուք չեք գիտացում, թե ինչ պաշտոն եք զբաղցենում և չունեք ամոթի զգացողություն, ավելի լավ ապացույց չի կարող լինել»։

Այնուհետև նա հարցեր հնչեցրեց՝ նշելով, որ հռետորական չէ. «Ի՞նչ եք ուզում հայ ժողովրդից, ի՞նչ փրկագին է պետք, ասեք, հավաքվենք, անենք, պրծնենք»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դե,  նախ այն 200 միլիոնը հետ տվեք, սկսենք դրանից, մնացածը քննարկելի է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալեն Սիմոնյանը Փաշինյանից ազատվելու նվազագույն արժեքը բարձրաձայնեց