Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյանին բացահայտեց, թե ինչքան վտանգավոր է ինքը` երկրի ղեկավար աթոռին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սամվել Կարապետյանի հայտարարությունը` ի աջակցություն Եկեղեցու, խաղաղ երկնքում պայթած ռումբի դեր խաղաց` ստիպելով Նիկոլ Փաշինյանին բացահայտել, թե ինչ աստիճանի է խախտված իր նյարդային համակարգը, և ինչքան վտանգավոր է ինքը` երկրի ղեկավար աթոռին: Նրա անձնական օգտագործման ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն անմիջապես գործի էին անցել և արշավել դեպի Ուլնեցու փողոց` հավասարակշռությունը կորցրած անձի կամքը կատարելու:
Իսկ նա գրել էր. «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ»: ԱԺ-ում գտնվող Փաշինյանն օրվա ընթացքում 4-5 գրառում էր կատարել` մեկը մյուսից խայտառակ: Եվ այդ հրահանգը գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը և մյուսներն ուղիղ էին հասկացել: 40-45 անձ էր ձերբակալվել Ուլնեցու փողոցից` առանց մեղադրանքի, առանց որևէ հիմնավորման` ի կատարումն «բռնապետի» կամքի: Երեկոյան 9-ին մոտ իրավապահները հեռացան, հավանաբար՝ ձերբակալելու հրահանգ չիջեցվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։