Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի գործարանի գործունեությունը․ ՍԱՏՄ
Տնտեսություն
20:15 18/06/2025
Հայաստան

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի գործարանի գործունեությունը․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր):Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության սանիտարահիգիենիկ պայմաններին օրենսդրությամբ ներկայացվող նորմերի հետ:

Այսպես՝

- արտադրական շինությունն ապահովված չի եղել կեղտի կուտակումներից սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթներին բորբոսի առաջացումից,

- արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

- առաստաղների մի մասի մակերևույթները վնասված են եղել, ինչը նպաստում է կեղտի կուտակմանը, բորբոսի առաջացմանը,

- բացվող ներքին պատուհանը չի ունեցել միջատապաշտպան ցանց,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող կաթի մշակման, պաստերիլիզացման և պահպանման սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական գույքը, մասնավորապես՝ պանրի մշակման սեղանի մակերևույթը, պատրաստված չի եղել չներծծող նյութից։

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,-ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի գործարանի գործունեությունը․ ՍԱՏՄ