Բաղրամյան պողոտան փակած անհետ կորածների հարազատների պահանջները փոփոխվել են
Քաղաքական
12:41 19/06/2025
Հայաստան

Բաղրամյան պողոտան փակած անհետ կորածների հարազատների պահանջները փոփոխվել են

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։ Այս պահին էլ Պողոտայի՝ ԱԺ  շենքի հարակից հատվածը փակ է, երթևեկությունը կանգնեցված։

Ծնողները պահանջում են ԱԱԾ տնօրենի պաշտոնում վերականգնել արմեն Աբազյանին։ Հիշեցնեք, որ Նիկոլ Փաշինյանն Աբազյանին պաշտոնանկ արեց հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումների շրջանակում։

«Պատկան մարմիններին փոխանցել ենք մեր պահանջները։ Դրանցում մի քիչ փոփոխություն է եղել։ Մենք ասում էինք, որ պարոն Աբազյանը պետք է հետ վերականգնվի, մեզ ասացին՝ դա անհնար է։ Բայց ես այդ կարծիքը չեմ կիսում։ Նույն վարչապետի որոշումը կարելի է քենսըլ անել։ Բայց չեմ ուզում խորանալ այդ հացերի մեջ։ Ժամանակավոր պաշտոնակատար կա, խնդրեցինք, պահանջեցին, որ նա գա այստեղ, իր դիրքից, իր պաշտոնից, իր անունից մեզ հավաստիացնի, երաշխավորի, որ մեր երեխաների հարցը կմնա օրակարգում, այդ ուղղությամբ քայլերը շարունակվեն»,-ասաց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Այսօր առավոտյան ակցիայի մասնակիցներին այցելել է փոխոստիկանապետը, նրանք ներկայացրել են իրենց պահանջը։ Գնացել է, մինչ այս պահը նորություն չկա։

«Մինչ այս հարցով մենք հանդիպել ենք միայն Աբազյանի հետ, մեր հարցերին պատասխանել է Աբազյանը»,-ասաց նա։

Լրագրողի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Աբազյանի պաշտոնանկությամբ ոչինչ չի փոխվելու, անհետ կորածի հարազատն արձագանքեց, «Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում, նա խրոնիկ սուտասան է»։

Մանրամասները՝  տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաղրամյան պողոտան փակած անհետ կորածների հարազատների պահանջները փոփոխվել են