Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնարավոր էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը չգնար Անկարա և նոր աղետ չբերեր մեր ժողովրդի գլխին. Էդգար Ղազարյան
Հասարակական, քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը գրում է.
«Եթե 2025 թվականի ապրիլի 28-ի մեր նամակները ստանալուց հետո, Ազգային ժողովում անմիջապես սկսեր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթաց, անբովանդակ և անհիմն հայտարարությունների փոխարեն, մարդիկ կայացնեին ռացիոնալ և իրավիճակից բխող որոշումներ, իսկ ամիտ պահանջներ առաջադրելու փոխարեն, լծվեին այդ նախաձեռնության իրականացմանը, ապա հնարավոր էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը չգնար Անկարա և նոր աղետ չբերեր մեր ժողովրդի գլխին։
Նույնը կարող էր լինել, եթե անվստահության գործընթացը մեկնարկած ու իրականացված լիներ դեռևս 2022 թվականի օգոստոսի 23-ին։ Օգոստոսի 30-ի Ալիևի հետ հանդիպումը, սեպտեմբերի 13-ի պատերազմը, հոկտեմբերի 6-ի Պրահայի կապիտուլյացիան և Արցախի շրջափակումն ու հանձնումը, եղել է այդ օրվանից հետո»։