«Ժողովուրդ». Իշխանություններին չի հաջողվում այս նստաշրջանով ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել
Օրվա մամուլ
08:45 19/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Իշխանություններին չի հաջողվում այս նստաշրջանով ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վաղը Ազգային Ժողովը պետք է վերջապես ավարտի Կառավարության ներկայացրած 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Եվ քանի որ օրակարգում շատ հարցեր կան, բայց այս տարվա նստաշրջանն ավարտվում է, և սա վերջին նիստն էր Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի, ուստի վաղը այն պետք է արվարտվի ՀՀ օրհներգով: Որքան էլ, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին զրկել անձեռնմխելիությունից, և դրա համար պետք է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գար խորհրդարան, իշխանությունները, սակայն, չեն հասցնում այս նստաշրջանում այդ հարցը լուծել:

Երեկոյան՝ 18:00-ին նստաշրջանն ավարտվում է. հետո ԱԺ խորհուրդը պետք է նիստ հրավիրի և արտահերթ նստաշրջան։

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ արտահերթ նիստերը կմնան հաջորդ շաբաթների համար, ու այդ ժամանակ նոր կքննարկվեն բոլոր հարցերը, որոնք օրակարգում էին, բայց չհասցրին քննարկվել:

Ստացվում է՝ իշխանություններին չի հաջողվում այս նստաշրջանով ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել, և քրեկան վարույթի շրջանակում նրանց ներառել քննությունում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Իշխանություններին չի հաջողվում այս նստաշրջանով ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկել