Իսրայելը հարվածել է Իրանի երկու միջուկային օբյեկտներին
Քաղաքական
09:48 19/06/2025
Աշխարհ

Իսրայելը հարվածել է Իրանի երկու միջուկային օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանի երկու միջուկային օբյեկտներին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Առաջին հարվածը հասցվել է երկրի կենտրոնական հատվածում գտնվող Արաքի թիրախներին։

Այնտեղ գտնվում է համալիր, ներառյալ ծանր ջրի արտադրության գործարան։

Հարձակման է ենթարկվել նաև Խոնդաբի ծանր ջրի ռեակտորի տարածքը։

Նրա ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ, իսկ մի քանիսը խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից.

Օբյեկտը նախապես տարհանվել է, արտահոսքի առումով վտանգ չկա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելը հարվածել է Իրանի երկու միջուկային օբյեկտներին