Որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն․ Զախարովան՝ Սամվել Կարապետյանի մասին
Քաղաքական
18:51 19/06/2025
Հայաստան

Որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն․ Զախարովան՝ Սամվել Կարապետյանի մասին

«Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ Ռուսաստանի քաղաքացի և ռուս ձեռնարկատեր, միշտ օգնություն և աջակցություն է ստանում, եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։

«Այս թեման քննարկել շարունակելու համար մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել, այնքան սպեցիֆիկ, որ նախ եկեք հասկանանք, թե ինչ է քննարկվում։ Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն», - ընդգծեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն․ Զախարովան՝ Սամվել Կարապետյանի մասին