Այս հալածանքների շղթան կապված էայսօր Թուրքիայում գտնվող անձի վախերով․ Բագրատ Սրբազան
Քաղաքական
18:59 20/06/2025
Հայաստան

Այս հալածանքների շղթան կապված էայսօր Թուրքիայում գտնվող անձի վախերով․ Բագրատ Սրբազան

«Արդեն 2 ժամ տեղեկություններ է մեզ հասնում է, որ  Հայաստանի ողջ տարածքով,  երկու տասնյակից ավելի Սրբազան պայքարի մեր համակիրները, ակտիվիստները,ունենք տեղեկությունը, որ Հայ հեղափոխական դաշնակցության տարածքային գրասենյակներից են մարդկանց ձերբակալում կամ բերման ենթարկում, տները խուզարկություններ անում։ Որոշակի իմաստով սա մեզ թույլ է տալիս ենթադրել է, որ  այս հալածանքների շղթան կապված էայսօր Թուրքիայում գտնվող անձի վախերով, ինչն արտահայտվում է   ոստիկանական ռեպրեսիաների, հալածանքների տեսքով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանն՝ անդրադառնալով Սրբազան պայքարի մասնակիցների բերման ենթարկելու գործողություններին։

 Սրբազանի խոսքով՝ հասարակական կարգի խաթարման վերաբերյալ ոստիկանության բնորոշումը դատարկաբանություն է։

«Առաջին հերթին հասարակական կարգը խաթարում են հենց իրենք։ Սա խոսում է այն մասին, որ մեզ անհասկանալի, անբացատրելի կերպով տեղի է ունեցել Թուրքիայի այցը, չգիտենք՝ ի՞նչ են այնտեղ նախատեսել, ի՞նչ են ծրագրել, երևի վախենում են վերադարձին, ինչ-որ բաներ տեղի ունենան, և սկսել են որոշակի իմաստով հալածանքներ ձեռնարկել։ Մեզ դրանով չեն վախեցնելու, ոչ մի ձևով չեն վախեցնելու, ոստիկանապետին էլ եմ ասում՝ մեզ որևէ կերպով  չեն կարող ոչ վախեցնել,  հետ պահել այս պայքարից, որովհետև մեզ համար սա մեր ուղին է և մեր ճանապարհը, և անխուսափելիորեն պետք է տեղի ունենա, մեր հաղթանակի վերջնահանգրվանը պետք է տեղի ունենա։ Կհալածեն, թե՝ ոչ, , մեր թիմը պինդ է, ամուր կանգնած է, բոլոր առումներով,  բոլոր տղաները պատրաստ են բոլոր տեսակի հալածանքների, որովհետև  այստեղ հայրենիքի խնդիրն է։ Վերստին ուզում եմ շեշտել՝ էս բոլորը ծագել են նրանից, որ անհասկանալի կերպով, ծխածածկույթի քողի տակ, խավարի քողի տակ ի՞նչ է ուզում կնքել կամ համաձայնեցնել, կամ ի՞նչ հետևանքներ են կրելու այսօրվա հանդիպման արդյունքները ։ Բոլորը պայմանավորված է դրանով, ուրիշ ոչինչ»,- ասաց Սրբազանը։

Հարցին,թե արդյո՞ք Սրբազան պայքարի երիտասարդները նախատեսում էին որևէ ակցիա իրականցրել և հնարավոր է դրանով լինի պայմանավորված ձերբակալությունները, Սրբազանն արձագանքեց․ 

«Անցյալ օրը, գիշերը, երբ դատարանը Սամվել Կարապետյանին ձերբակալում էր կամ կալանք էր տալիս, այդ գիշերը մենք որոշակիորեն ասել ենք, որ այս Թուրքիա գնալու այցը մեզ համար անընդունելի և անբացատրելի այց է, որի տակ մի տարբեր դավադրություններ են թաքնված։ Մենք խորհրդակցություններ ենք ունեցել՝ հասկանալու համար այս այցի նպատակը ինչ էր և ինչպես էր։ Մեզ համար ամեն օրն էլ, ամեն ժամն էլ և՛ ծրագրելո՛ւ, և՛ գործելու ժամ է։ Այսօր Թուրքիա է գնացել, վաղը՝ Ադրբեջան կգնա կամ ուրիշ տեղ, նշանակություն չունի։ Մենք  խաղաղ անհնազանդության պայքարի գործիքակազմով պետք է գործենք և մեր նպատակն է հեռացնել այս մարդկանց, այս չարիքը մեր կյանքից։ Տեսնո՞ւմ եք ինչ է տեղի ունենում։ Շարունակաբար Արցախի հանձնում, մեր պետականության կորուստի տևական վտանգ և սպառնալիք, էլ չասեմ՝ մեր  հազարավոր զոհերի մասին, մեր վիրավորների, անհայտության մեջ գտնվողների, սահմանների անվտանգության մասին։ Հենց այսօր տեղեկություն ենք ստացել, որ Ներքին Հանդում կրակում են, հարձակումը եկեղեցու վրա, ամենայն հայոց Հայրապետի վրա, ձեր աչքի առջև Սամվել Կարապետյանի ամենաանմեղ խոսքով կալանավորման դեպքը, այսինքն՝   սա  խոսում է վախեցած լինելու մասին, և ես՝ այո, կարծում եմ, որ իրավունք ունի, տեղ ունի վախեցած լինելու, բայց վախեցած ոչ թե պետականության համար, այլ իր համար, իր իշխանության կորուստի համար»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս հալածանքների շղթան կապված էայսօր Թուրքիայում գտնվող անձի վախերով․ Բագրատ Սրբազան