Փաշինյանի հետ հանդիպումից մեկ օր առաջ Էրդողանի հայտարարությունը Մարաշում
Քաղաքական
12:31 20/06/2025
Տարածաշրջան

Փաշինյանի հետ հանդիպումից մեկ օր առաջ Էրդողանի հայտարարությունը Մարաշում

«Երեկ Մարաշում Թուրքիայի նախագահ Էրդողանն օգտագործեց «Խոջալուի ցեղասպանություն» արտահայտությունը՝ հաշվի չառնելով, որ ընդամենը մեկ օր անց Անկարայում հանդիպելու է ՀՀ վարչապետին»,-գրում է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արտյոմ Տոնոյանը։

Նա մանրամասնում է.

«. Մարաշում տեղի ունեցավ Ադրբեջանի ֆինանսներով կառուցված թաղամասի բացումը, և Էրդողանն իր ելույթում Ալիևի և տեղի բնակչության ներկայությամբ խոսեց «Խոջալուի ցեղասպանության» մասին՝ արտասանելով նաև մի բանաստեղծություն Աբդուրրահիմ Քարաքոչից՝ նվիրված «Ղարաբաղի ցավին ու դարդին»։

. Քանի որ այս ալիքին ակնդետ հետևող շատ ընթերցողներ առաջարկում են գրառումները համատեքստավորել (կոնտեքստուալիզացիա), որպեսզի բոլոր ընթերցողներին պարզ լինի իրադարձությունների ընդհանուր համատեքստը, սրա առնչությամբ փորձեմ անել դա։

. Էրդողանի այս հայտարարությունն արվել է ՀՀ վարչապետի` Թուրքիա այցից ընդամենը մեկ օր առաջ, այսինքն երեկ։ Այսօր արդեն տեղի է ունենում ՀՀ վարչապետի` Թուրքիա այցը։

. Արդյո՞ք  կարող ենք դիտել սա՝ որպես «կառուցողական և դրական ժեստ»` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված։

. Իհարկե, կարող ենք, քանի որ Էրդողանը բավարարվել է միայն ադրբեջանական պատմագրության հորինած «Խոջալուի ցեղասպանությունը» հիշելով և բառ անգամ չի ասել մնացած ցեղասպանությունների առնչությամբ, որոնք նույնպես վերագրվում են մեզ։

. Օրինակ, «Բաքվի ցեղասպանությունը»,  «Շամախիի ցեղասպանությունը»,  «Լենքորանի ցեղասպանությունը»,  «Գանձակի ցեղասպանությունը»,  «Խաչմազի ցեղասպանությունը»,  «Ուրմիայի ցեղասպանությունը»,  «Սալմաստի ցեղասպանությունը»,  «Անատոլիայի մուսուլմանության ցեղասպանությունը» և այլն։ Շարքը շատ ավելի երկար է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի հետ հանդիպումից մեկ օր առաջ Էրդողանի հայտարարությունը Մարաշում