Ժնևում ընթանում է Իրանի ԱԳ նախարարի ու եվրոպացի նախարարների հանդիպումը
Քաղաքական
20:42 20/06/2025
Տարածաշրջան

Ժնևում ընթանում է Իրանի ԱԳ նախարարի ու եվրոպացի նախարարների հանդիպումը

 Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ու եվրոպական երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ AFP-ն հաղորդում է, որ սկսվել են բանակցությունները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ը ավելի վաղ հայտնել էր, որ Արաղչին ժամանել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ելույթ ունենալուց հետո։ Գործակալության տվյալներով՝ այս ելույթը բողոքի ալիք է բարձրացրել Ժնևում ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի մոտ։ Արաղչին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ելույթում Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է ծանր ռազմական հանցագործություններ։ Նա ասել է, որ Իսրայելը հարձակվել է իր երկրի վրա «Իրանի միջուկային կարողությունների շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացող դիվանագիտական գործընթացի ընթացքում», որը, նրա խոսքով, «խոստումնալից» էր։ Նա Իսրայելի հարձակումը որակել է որպես «ագրեսիայի անպատկառ ակտ», «ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում», որը հակասում է «այս խորհրդի կողմից որդեգրված չափանիշներին»։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, ԵՄ դիվանագիտության ղեկավարը Շվեյցարիայում հանդիպում են Արաղչիի հետ՝ իսրայելաիրանական հակամարտությանը վերջ դնելու ջանքերի շրջանակներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժնևում ընթանում է Իրանի ԱԳ նախարարի ու եվրոպացի նախարարների հանդիպումը