«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի անդամ է նաև Էրիկ Նազարյանը
Մշակույթ
11:10 20/06/2025
Հայաստան

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի անդամ է նաև Էրիկ Նազարյանը

Ներկայացվել են «Ոսկե ծիրան» 22-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի անդամները

• Սան Սեբաստիանի և Թուրինի փառատոների մասնակից, Ոսկե ծիրանի դափնեկիր, ամերիկահայ սցենարիստ և ռեժիսոր Էրիկ Նազարյան։

• Աթինա Ռախիլ Ցանգարի՝ հունական Նոր ալիքի համահիմնադիր, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակ, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսոր, ինչպես նաև Աթենքի օլիմպիական խաղերի հանդիսավոր արարողությունների բեմադրող։

• Միջինասիական ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկը՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանով։

• Ադա Սոլոմոն՝ ռումինական կինոյի առաջատար պրոդյուսերներից մեկը, Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջի դափնեկիր և Օսկարի նոմինացված ֆիլմերի արտադրող։

Նշենք, որ փառատոնը կկայանա հուլիսի 13-20-ը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder