Կուրսկում 70 հազար մարդ կորցրին ուկրաինացիները, դուրս քշեցինք այնտեղից․ Պուտին
Քաղաքական
20:51 20/06/2025
Աշխարհ

Կուրսկում 70 հազար մարդ կորցրին ուկրաինացիները, դուրս քշեցինք այնտեղից․ Պուտին

Ռուսաստանը ստիպված է անվտանգության գոտի ստեղծել Ուկրաինայի հետ սահմանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Նա նշեց, որ Կուրսկի մարզում իր արկածախնդրությամբ Կիևը գործնականում կրկնապատկել է զորքերի շփման գծի երկարությունը։

Պուտինը նշեց, որ Սումիի մարզում անվտանգության գոտու խորությունը 10-12 կմ է. «Մենք նման խնդիր չունենք՝ վերցնել Սումին։ Բայց, սկզբունքորեն, ես դա չեմ բացառում»։

«Եվ ի՞նչ արեցին ուկրաինացիները։ Կուրսկում 70 հազար մարդ կորցրին։ Աղետալի է։ Ի վերջո, մենք նրանց դուրս քշեցինք այնտեղից։ Շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը լարվել է։ Եվինչի դա հանգեցրեց։ Ավելի մեծ հիմարություն անկարելի էր պատկերացնել»,- ասել է Պուտինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կուրսկում 70 հազար մարդ կորցրին ուկրաինացիները, դուրս քշեցինք այնտեղից․ Պուտին