«Հրապարակ». Ո՞վ է դատարանում պաշտպանել Սամվել Կարապետյանին կալանավորելու ակնհայտ ապօրինի մեղադրանքը
Օրվա մամուլ
08:15 20/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Ո՞վ է դատարանում պաշտպանել Սամվել Կարապետյանին կալանավորելու ակնհայտ ապօրինի մեղադրանքը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արտակ Կարապետյան) Սամվել Կարապետյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառեց 2 ամսով կալանք։ Մենք հետաքրքրվեցինք, թե ով է պաշտպանել այս ակնհայտ ապօրինի մեղադրանքը դատարանում:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրներն ասացին, որ հանրային մեղադրողն Արամ Դոլինյանն է` Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ Նա Աննա Վարդապետյանի հրամանով 2023-ին Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է այս վարչություն, բայց դատախազության հնաբնակներից է. նրան 2007-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պարգևատրել են Մխիթար Գոշ հուշամեդալով։ 2007-ին էլ նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի օգնական:

Հայտնի է նաև նրանով, որ արդեն քանի տարի դատարանում պաշտպանում է ևս մեկ ապօրինի մեղադրանք` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ, և ամեն անգամ առարկում է Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդությանը: Հիշեցնենք, որ հորինված և կեղծ մեղադրանքով Արմեն Աշոտյանը 2 տարի կալանավորված է, որից 15 ամիսը` բանտային, մնացածը` տնային կալանքի ռեժիմով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ո՞վ է դատարանում պաշտպանել Սամվել Կարապետյանին կալանավորելու ակնհայտ ապօրինի մեղադրանքը