«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում միանշանակ չի ընդունվել
Օրվա մամուլ
08:16 20/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում միանշանակ չի ընդունվել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Տաշիր»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում չի ընդունվել միանշանակ: ՔՊ-ում ոմանք լուռ են կամ ակնհայտ պասիվ:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ակտիվ չէ, պատգամավորների մեծ մասը լուռ է, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և այլ բարձրաստիճան գործիչներ ևս բառ անգամ չեն խոսում այս թեմայով։ Նրանք չեն քննադատում Սամվել Կարապետյանին, չեն շտապում սևացնել բարերարին այնպես, ինչպես, օրինակ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որոնք ԱԺ ամբիոնը դարձրել են ամբոխահաճո հարթակ՝ բարերարին վերագրելով կապեր Քոչարյանի հետ, անվանելով «թալանչի», «երկիրը օբյեկտի վերածած օլիգարխ» և այլն:

Այս ամենում ուշագրավ է պատգամավոր Ալխաս Ղազարյանի վարքագիծը, որը թեև «խոպանչու» դուստր է (հայրը հիմա էլ աշխատում է Ռուսաստանում), սակայն ԱԺ ամբիոնից քննադատել է Ռուսաստանում հարստացած Սամվել Կարապետյանին՝ մոռանալով, որ հենց իր ընտանիքի պատմությունն էլ սկիզբ է առել ՌԴ աշխատանքային միգրացիայից։

Կարճ ասած՝ ողջ աղմուկի ֆոնին ՔՊ-ում շարունակվում է լուռ դիտարկում՝ արժե՞ արդյոք քարոզչական հարձակումը, երբ հասարակության մի զգալի հատված Սամվել Կարապետյանին ընկալում է որպես բարեգործ, հայրենասեր և ազգային կառույցների աջակից։ Իսկ լռությունը, ինչպես հայտնի է, երբեմն ավելի խոսուն է, քան ամբիոնից հնչած ճառերը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում միանշանակ չի ընդունվել