Ստուգվում են` ՀՀԿ-ականները ապօրինի զենք ունե՞ն, թե՞ չունեն ու այդ անում են, քանի իրենց «պաշտպանած օբյեկտը» ինչ-որ միջոցառման է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
21:08 20/06/2025
Հայաստան

Ստուգվում են` ՀՀԿ-ականները ապօրինի զենք ունե՞ն, թե՞ չունեն ու այդ անում են, քանի իրենց «պաշտպանած օբյեկտը» ինչ-որ միջոցառման է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ոստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել:

Օրինակ` ՀՀԿ-ի Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավարի տուն էին գնացել, եղբորը միանգամից տարել ոստիկանություն «զրույցի»:

Ավելին, սրանից առաջ էլ, ցանկացած ներքաղաքական լարվածության փուլում, հանկարծ ստուգվում են` ՀՀԿ-ականները ապօրինի զենք ունե՞ն, թե՞ չունեն ու այդ «ստուգումը» տևում է այնքան ժամանակ, քանի իրենց «պաշտպանած օբյեկտը» ինչ-որ միջոցառման է:

Դեռ չեմ խոսում մարդկանց մեքենաների մասին, որոնք դեռևս 2024-ի «Սրբազան պայքարի» մեկնարկից անմիջապես հետո ապօրինի պահվում էին ոստիկանական «պլադշատկեքում»:

Սա է «բաստիոն»-ի առօրյան է` չեն թողնում ձանձրանանք»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստուգվում են` ՀՀԿ-ականները ապօրինի զենք ունե՞ն, թե՞ չունեն ու այդ անում են, քանի իրենց «պաշտպանած օբյեկտը» ինչ-որ միջոցառման է. Տիգրան Աբրահամյան