Արցախցի կին. Փաշինյանի կինն օրը մի շոր է հագնում, իսկ արցախցին իրավունք չունի լիարժեք ապրի
Քաղաքական
13:35 20/06/2025
Հայաստան

Արցախցի կին. Փաշինյանի կինն օրը մի շոր է հագնում, իսկ արցախցին իրավունք չունի լիարժեք ապրի

«Կառավարությունը մարդկանց հոգսը պետք է քաշի, ոչ թե միայն իր մասին մտածի։ Փաշինյանի կինն օրը մի շոր է հագնում, իսկ արցախցին իրավունք չունի լիարժեք ապրի։ Պատկերացնո՞ւմ եք, մրգի կարոտ ենք, որովհետև թանկ է, ամուսինս մեծ մարդ է, միրգ է ուզում, չենք կարողանում առնել»,-կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի մի կին։

Նա էլ մյուս հայրենակիցների հետ եկել էր այստեղ՝ բողոք հայտնելու արցախցիների սոցիալական պայմանների, պետության կողմից տրվող աջակցության դադարեցման, հասարակության մի հատվածի վերաբերմունքի մասին։

«Արցախցին տուն-տեղ թողել եկել է, ես շենք ունեի, վարձով բնակարանների էի տալիս, շատ լավ էինք ապրում։ Հիմա այնպես են անում, որ արցախցին թողնի հեռանա, և լքել են շատերը։ Լքածների հետ կապը պահում ենք, ասում են՝ այստեղ մեզ լավ են նայում, Ֆրանսիայում ապրելու տեղը տվել են, օգնությունը տվել են։ Այստեղ 40 հազար դրամ են տալիս, դա էլ չեն ուզում տալ։ Ինչի՞ համար»,-ասաց արցախցի կինը։

Նա նշեց՝ շատ է ցանկանում աշխատել, շատ տեղեր է դիմել, սակայն ասել են, տարիքը չի համապատասխանում։

«Ասում եմ՝ խելքս աշխատում է, իրենց 25-30 տարեկան աղջիկներ են պետք։ Բա մենք ի՞նչ անենք, աշխատել չեն թողնում, գումարը չեն, տալիս, բա ի՞նչ անենք։ Ախր մենք այնտեղ այսպես չենք ապրել։ Տեղ էլ չկա, որ պարտք վերցնենք։ Էլ չեմ խոսում երեխա ունեցող ընտանիքների մասին»,-ասաց նա։

Տեսայութը՝ քիչ անց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախցի կին. Փաշինյանի կինն օրը մի շոր է հագնում, իսկ արցախցին իրավունք չունի լիարժեք ապրի