Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սավելև. Ռուսաստանը չի դադարեցրել աշխատանքը Իրանում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի վրա
Ռուսաստանը չի դադարեցրել Իրանի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման աշխատանքները, իսկ ռուս մասնագետները չեն լքել Իրանը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելեւը։
«Մենք ոչ մի բանի չենք սպասում, աշխատում ենք, ոչ մի բան չենք դադարեցրել, մեր մարդիկ չեն հեռացել, Իրանում աշխատում ենք այն տարածքներում, որոնք այսօր մեզ են հանձնել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։ Սավելևի խոսքով, Իրանը միշտ եղել է հեռանկարային լոգիստիկ հնարավորություններ ունեցող երկիր և այդպես էլ կմնա։
«Հետևաբար, մենք ոչինչ չենք փոխում, մենք առաջ ենք գնում, աշխատում ենք այնպես, ինչպես աշխատել ենք»,-հավելեց նա։