Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Աննա Վարդապետյանի եղբայրը ՀԷՑ-ի տնօրեն Նարեկ Կարապետյանի խորհրդականն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանը, որը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր և իր դիմումի համաձայն նախորդ ամիս ազատվեց պաշտոնից, աշխատանքի է տեղավորվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Այն ՀԷՑ-ում, որը պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին և որն այժմ Նիկոլ Փաշինյանը որոշել է պետականացնել:
Թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի ընդունարանում ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո մենք մայիսի 29-ին գրել էինք, որ նրա տեղակալն ազատվել է աշխատանքից: Մեզ ասել էին, որ նա մասնավոր ոլորտում աշխատանքի անցնելու առաջարկ է ստացել: Պարզվում է՝ Աննա Վարդապետյանի եղբայրը նշանակվել է ՀԷՑ-ի տնօրեն Նարեկ Կարապետյանի` Սամվել Կարապետյանի եղբորորդու խորհրդական։ Նախօրեին ՀԷՑ-ը հայտարարեց, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին։
Հետաքրքիր է` այս հայտարարությանը գլխավոր դատախազի եղբայրը միացե՞լ է, ինչպե՞ս է անձամբ վերաբերվում այն ապօրինի մեղադրանքին, որի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է իր քրոջ ղեկավարած կառույցը և դատարանում էլ պաշտպանելով առաջադրված մեղադրանքը՝ միջնորդում է, որ կալանք կիրառեն։ Մենք կապվեցինք Տիգրան Վարդապետյանի հետ, նա լսեց մեր հարցերը և ասաց՝ ես խորհրդակցության եմ, ավելի ուշ կկապվեմ, և դարձավ անհասանելի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։