Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է միջուկային վեճի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին
Քաղաքական
17:14 21/06/2025
Տարածաշրջան

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է միջուկային վեճի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը  պատրաստ է միջուկային վեճի շուրջ բանակցությունների։

«Դիվանագիտությունը աշխատել է անցյալում և կարող է աշխատել նաև ապագայում։ Սակայն ագրեսիան պետք է դադարեցվի, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ դիվանագիտությանը», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է նախարարը։

Նա նաև նշել է. «Թեհրանը, ինչպես 2015 թվականին, վճռականորեն տրամադրված է բանակցային կարգավորման։

Իսրայելը դեմ է դիվանագիտությանը։

ԱՄՆ-ի ներգրավվածությունը հակամարտության մեջ չափազանց վտանգավոր է բոլորի համար։

Հիշեցնենք, որ Արաղչին Ստամբուլում մասնակցում է ԻՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է միջուկային վեճի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին