Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանը Արմավիրի քրեակատարողական հիմնարկում, պահվում է խիստ հսկողության պայմաններում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործարար-բարերար Սամվել Կարապետյանը, ով արդեն երկու օր է, ինչ գտնվում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում, պահվում է խիստ հսկողության պայմաններում։
Իրավապահ շրջանակների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարապետյանը մեկուսացված է, գտնվում է կարանտինային ռեժիմում և պատիժը կրում է միայնակ։ Նրա խցի դռան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանված։ Արմավիրի ՔԿՀ-ն համարվում է ամենախիստ և ամենաբարդ պայմաններով քրեակատարողական հիմնարկներից մեկը Հայաստանում, որտեղ պահվում են և՛ դատապարտյալներ, և՛ կալանավորներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում