«Հրապարակ». Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանին ավելի է գազազեցրել
Օրվա մամուլ
08:19 21/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանին ավելի է գազազեցրել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել: Ժամեր շարունակ իրավապահները հրաժարվել են կատարել նրա հրահանգը, իսկ երբ կատարել են, նրա ուզած շոուն չի բեմադրվել` ասֆալտին փռելով։ Եվ չնայած նա չամաչեց ու Արմեն Աբազյանին հենց գիշերը աշխատանքից ազատեց, բայց էլի բավարարված չէ։ Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ Անդրանիկ Սիմոնյանին խիստ հրահանգել է` «մաքրել» ուժային համակարգը, «բացահայտել» դավաճաններին և «անհարազատ» տարրերին:

Չեն բացառվում նաև առաջիկայում այլ ձերբակալություններ` օրինականության ռուբիկոնը Սամվել Կարապետյանի դեպքով արդեն հատել է: Մեզ ասացին նաև, որ կոնտրոլի տակ են վերցրել Սամվել Կարապետյանին մտերիմ օլիգարխներին և հետևում են, թե ով կհամարձակվի գնալ նրա ճանապարհով, ով քաղաքական հայտ կներկայացնի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանին ավելի է գազազեցրել